10 ապացույց, որ Նիկոլա Տեսլան գիտության աստված էր


17:58 , 10 մայիս, 2014
Ասում են, թե պատմությունը գրում են հաղթողները: Բայց սա թույլ մխիթարանք է կանանց ու տղամարկանց համար, ովքեր դուրս են մնացել այս ցուցակից: Երկար տարիների ընթացքում դասագրքերում գրում էին, որ զարմացնում էին ու շարունակում են զարմացնել մարդկությանն այնպիսի պնդումներով, որ էլեկտրականությունը մարդկությանը պարգևել է Թոմաս էդիսոնը, մինչդեռ այն հանճարը, ում նորարարական տեխնոլոգիաները զարմացնում ու շարունակում են զարմացնել աշխարհը, դրված են շատ նեղ սահմանների մեջ՝ կերտված Էդվարդ Թելլերի ու Ֆալես Միլեթցու աշխատությունների տիրույթներում:
20-րդ դարի շեմին էլեկտրականությունը դեռ զուտ գիտական ուսումնասիրությունների առարկա էր և շատ քչերն էին պատկերացնում դրա կիրառությունը կենցաղային պայմաններում: Հենց Նիկոլա Տեսլան էր, որ գուցե ավելի շատ, քան այլոք, հեղափոխեց այս մոտեցումները, բայց էլեկտրականության ոլորտում նրա նորարարական հետազոտությունները, հանդիսանում է այն տեխնիկական և գիտական այն նորարարությունների հեղինակը, որոնք կոտրեցին այս կարծարտիպը:
Տեսլան ոչ միայն ընդարձակեց և հեղափոխեց իր նախորդողների ձեռքբերումները, բայց նաև առաջ մի քանի քայլով անցավ իր ժամանակակիցներից ու առավել ևս իր նախորդներից: Սակայն, ինչպես բավարար չէ հրաշալի երաժշտությունը, որպեսզի ռոք-աստղ դառնաս, այնպես էլ գիտության մեջ է՝ պետք է շատ ավելին, քան զուտ ինովացիոն և նորարարական մեքենաներ: Ֆիգուրը պետք է ունենա ինտրիգացնող ասպեկտներ, լինի էքսցենտրիկ, հեռատես և ծարավ՝ սեփական անձը զոհելու հանուն գիտության և սեփական գործի: Նիկոլա Տեսլան հենց այդպիսինն էր:
Նա տեսնում էր պոտենցիալ
Այն ժամանակաշրջանում, երբ դոլարն արքա էր, երբ գիտնականներն ու ինժեներները մեկ-երկու բիզնես նորարարությունների վրա ստեղծում էին իրենց բիզնես կայսրությունները, Տեսլայի ֆոկուսը երբեք չէր շեղվում աշխատանքից: Նա արդյունավետ էր, թեև երբեմն աղքատ էր: Իր մրցակիցները՝ ի դեմս Էդիսոնի ճամբարի, ատամներով էին պայքարում էլեկտրական մենաշնորհի համար, և այդ սուր պայքարում Տեսլան ստիպված էր իր պատենտների ու հայտնագործությունների ֆինանսավորումը գերադասել իր նոր պրոյեկտի ֆինանսավորմանը: Տեսլայի կենտրոնացվածությունը և հեռանկար տեսնելու ունակությունը նրան բերում էին ուղիղ այնքան վնաս նրան, որքան օգուտ հանրությանը: Ի տարբերություն Էդիսոնի՝ Տեսլան չէր հոգում հանրային կարծիքի մասին, թքած ուներ լրագրողների վրա և բիզնես կայսրություն չէր կառուցում: Ճիշտն ասած՝ նրա աշխատանքը դուրս էր ժամանակակիցների պատկերացումների տիրույթից, ուստի Տեսլան ստիպված էր դիմել տարբեր աղբյուրների՝ ֆինանսավորման համար, այդ թվում նաև՝ ԱՄՆ ռազմածովային ուժերին:
Նիագարայի փայլը
Ինչպես և այլ գյուտարարները, ովքեր փոխել են այս աշխարհը, Տեսլան հեռատես մարդ էր, և նրա կարիերայում ամեն ինչ լավ էր դասավորվում, երբ նա կարողանում էր փոխանցել իր հեռատեսությունը գիտության այլ պիոներներին: 1893 թվականին էդիսոնյան կայուն հոսանքի փոխարեն փոփոխական հոսանք կիրառելու Տեսլայի գաղափարը հաղթեց World’s Columbian Exposition-ում, և դա բեկում մտցրեց «Հոսանքների պատերազմում», ինչպես նաև հնարավորություն տվեց իրականացնելու իր ամենափառահեղ գաղափարները, որոնցից մեկը անգամ մանկության երազանք էր՝ օգտագործել Նիագարայի ջրվեժի էներգիան:
Անգամ այն բանից հետո, երբ նա շահեց նիագարյան պայմանագիրը, մեծամասնությունը կասկածում էր, որ Տեսլայի ՀԷԿ-ը կաշխատի, իսկ ինքը՝ Տեսլան, ոչ մի կասկած չուներ: 1896 թվականին նոյեմբերի 16-ի կեսգիշերին նա գործարկեց իր ՀԷԿ-ը, և Բուֆֆլո քաղաքում լույսեր վառվեցին: Մի քանի տարի անց նույն ՀԷԿ-ը էլեկտրականություն էր մատակարարում արդեն Նյու Յորքին և, այսպիսով, Տեսլայի մանկական երազանքն իրականացավ:
Մահվան ճառագայթը
Երկրորդ աշխարհամարտի նախաշեմին Տեսլան հայտարարեց, որ մի նոր զենքի մտահղացում ունի, որին նա անվանում է «Խաղաղության ճառագայթ», քանի որ այն կարող է վերջ դնել պատերազմին: Նա ուզում էր ստեղծել լիցքավորված մասնիկներից բաղկացած մի պատնեշ, որը պետք է պահպաներ պետական սահմանները՝ Չինական պատի պես: Սակայն թերթերն ամեն ինչ այլասերեցին և մեծ գիտնականի գաղափարը մատուցեցին որպես «Մահվան ճառագայթ»:
Տեսլան «տարօրինակություններ» ուներ

Ոմանք հավատում են, որ իր ամենահանճարեղ հայտնագործությունները, այդ թվում նրա ասինխրոն շարժիչը, Ռեսլան ամբողջովին կառուցել է իր մտքում: Ի տարբերություն Էդիսոնի, ով աշխատում էր փորձերի ու սխալների մեթոդով, Տեսլային կարևորագույյն որոշումները այցելում էին անսպասելի ու վառ մտքերի տեսքով:

Իր իսկ խոսքերով, Տեսլան տառապում էր տեսողական ու լսողական հոլյուցինացիաներից, ինչպես նաև ուներ ընկալման բարձր սանդղակ՝ վիբրացիայի ու վառ լույսի հանդեպ: Նա վախենում էր կլոր իրերից, ինչպիսին, օրինակ, մարգարիտներն են, ու տարված էր 3 թվով: Տեսլան հայտնի էր նաև միկրոբների նկատմամբ տածած աճող զզվանքով, որի պատճառով նա բացառապես խաշած ուտելիքներ էր ուտում: Արդեն զառամյալ հասակում Տեսլան իր հյուրանոցային համարում աղավնիներ էր պահում, բայց, ինչպես միշտ, խիստ կոկիկ էր հագնվում, և մարդիկ չէին կարողանում դատել նրա հոգեկան վիճակի մասին: Չնայած այս ամենին՝ լրագրողներն ու ընկերները Տեսլային նկարագրում էին որպես համեստ, հմայիչ ու հաճելի մարդու:

Տեսլայի անունով գիտական միավոր կա

Բացի նրանից, որ Տեսլայի անունն է կրում Tesla ընկերությունը, Տեսլայի պատվին է կոչվել նաև մագնիսական հոսանքի խտության չափման միավորը: Տեսլան կարող է նաև դիտարկվել որպես մագնիսական ինդուկցիայի միավոր: Ժամանակին բարձր հաճախականության հոսանքները հայտնի էին որպես Տեսլայի հոսանքներ: 

Նա բազմաթիվ գյուտեր է արել

Իր երկարատև գործունեության ընթացքում Տեսլան գրանցել է 111 ամերիկյան և 300 այլ պատենտ՝ աշխարհի տարբեր ծայրերում: Տեսլան է հայտնագործել նեոնային լույսերը, ինչպես նաև ցերեկային լույսի լամպերը, որոնց նա սնուցում էր ոչ թե մալուխներով, այլ էլեկտրակայուն ալիքներով:

Ռադիոկառավարվող մեխանիզմների հայտնագործումն ու դեմոնստրացիան Տեսլային բերեցին ռոբոտոտեխնիկայի պիոների հռչակ: Տեսլայի անվտանգ տուրբինն այնպիսի արագությամբ էր պտտվում, որ դրա մասերը դեֆորմացվում էին, և Տեսլան չկարողացավ լուծել այդ խնդիրը, և միայն մեր օրերում, երբ հայտնի են այնպիսի նյութեր, ինչպիսիք են կեվլարը, տիտանի պլաստիրը և ածխածնային խառնուրդներ, հնարավոր եղավ շարունակել աշխատանքներն այն կետից, որտեղ կանգ էր առել Տեսլան:

Ի դեպ, Տեսլան 1896 թվականին ևս արել է ռենտգենային նկար՝ Վիլհելմ Ռենտգենից կարճ ժամանակ հետո: 

Ռադիո

Տեսլան է մեզ տվել ռադիոն: Ռադիոն ի հայտ եկավ հայտնագործությունների, նորարարությունների ալիքի վրա, բայց հենց Տեսլայի կողմից կատարված կատարելագործումներն են, որոնք ապացուցում են, որ Տեսլան է ռադիոյի հայրը: Հերիք չէ այն, որ Տեսլան առաջին ռադիոյի պատենտներն էր գրանցել, դեռ 1893 թվականին նա հանդես էր եկել լեկցիայով, որի ժամանակ նկարագրել էր ռադիոյի աշխատանքը և ցուցադրել էր ռադիոկապ, իսկ դա Մարկոնիի՝ ռադիոյի ստեղծումից դեռ 2 տարի առաջ էր:

Տեսլան դարձավ ռադիոկառավարման պիոներ՝ 1898 թվականի նոյեմբերի 8-ին պատենտավորելով այս գաղափարը, և այս ոլորտում իր աշխատանքները ներկայացրեց 1898 թվականի նոյեմբերի 8-ին՝ Մեդիսոն Սքուեր Գարդենում կազմակերպված էլեկտրականության ցուցահանդեսում:

Գաղտնի լաբորատորիաներ

Ինչպես ցանկացած այլ՝ իրեն հարգող գիտության աստված, Տեսլան պետք է ունենար գաղտնի լաբորատորիա՝ լի տարբեր խելահեղ սարքերով, և նա ուներ, այն էլ մի քանի հատ: 1899 թվականին Տեսլան Կոլորադո Սփրինգսում լաբորատորի բացեց, որտեղ ուսումնասիրում էր բարձր հաճախականության էլեկտրաէներգիայի ու բարձր լարման գաղնիքները: Խելահեղ փորձերից մեկի արդյունքում, արձակելով 30,5-մետրանոց էլեկտրական լիցք, Տեսլան միամիտ հոսանքազրկեց ողջ Կոլորադո Սփրինգսը, որը շարքից հանեց էլեկտրական ընկերության դինամոն:

Հետագայում Տեսլան Ուորդենկլիֆֆում կառուցեց իր երկրորդ գաղտնի լաբորատորիան, ինչպես նաև Խորհեմի իր ֆաբրիկայում կառուցեց մի աշտարակ, որը 50 տոննա էր կշռում և 57 մետր բարձրություն ուներ, որոնցից 36,6-ը՝ գետնի տակ: Աշտարակն ուներ 16 խողովակ՝ 91,4 մետր երկարությամբ, որոնք ամբողջովին հողի տակ էին, որոնցով Տեսլան պլանավորում էր էներգիա փոխանցել մոլորակի միջով:

Տեսլայի տրանսֆորմատորը

Այսքանով ամեն ինչ ասված է:

Ողբերգական ճակատագիր

Մենք հարգում ենք հանճարներին իրենց պայքարի ու տրիումֆների համար: Հնարավոր է, որ մենք մեզ լավ ենք զգում այն փաստի գիտակցումից, որ ցանկացած հաջողություն իր գինն ունի: Տեսլան աութսայդեր էր և անդադար պայքարում էր հարուստ և փորձառու բիզնեսմենների դեմ. Էդիսոնը, ով աղավաղեց նրա անունը ու գողացավ նրա փառքի մի մասը, Մարկոնին, ով նրանից խլեց ռադիոյի շուկան և Նոբելյան մրցանակ ստացավ՝ Տեսլայից գողացած տեխնոլոգիայի յուրացման արդյունքում, արդյունաբերող Ջորջ Վեստինգաուզը, ով բիզնես կայսրություն ստեղծեց Տեսլայի պատենտների ու խախտված համաձայնությունների վրա:

Տեսլայի անսահման նվիրվածությունը իր իրական սիրուն՝ գիտությանը, նրա վրա շատ թանկ նստեց: Դրա համար նա շատ ծանր գին վճարեց. փառք, կարողություն և ինչպես շատերն են ենթադրում՝ ողջամտություն: Ասում են, թե իր առաջին լուրջ հոգեկան տրավման նա ստացավ, երբ կորցրեց Ջ. Պ. Մորգանի ֆինանսավորումը և դրա հետ նաև իր Ուորդենկլիֆի մասին իր երազանքն իրականացնելու հնարավորությունը: «Դա երազանք չէ, դա պարզապես գիտական էլեկտրատեխնիկայի սխրանք է այս կույր, փոքրոգի ու կասկածամիտ աշխարհում», - այս մասին ասել է Տեսլան:

Նա էլեկտրականացրեց աշխարհը

Տեսլայի՝ փոփոխական հոսանքի գեներատորների, շարժիչների ու տրանսֆորմատորների համակարգը սնուցում է արդյունաբերությունը, լույսով է ապահովում մեր տները և հանդիսանում  է ժամանակակից էլեկտրոնիկայի հիմքը: Չնայած, որ Էդիսոնն ավելի հայտնի էր, բայց նա մեզ թողեց միայն կայուն հոսանքի համակարգերը, որոնք այսօր առավելապես կիրառվում են մարտկոցներում:

Կայուն հոսանքը նյարդայնացնում էր Էդիսոնին, քանզի նա չէր կարողանում մշակել մեծ տարածությունների վրա դրա հաղորդման եղանակ: Նա փորձում էր իր դինամո-մեքենաների կողմից արտադրվող փոփոխական հոսանքը փոխակերպել կայուն հոսանքի և, որպես լուծում, նա դիտարկում էր կոմուտատորների կիրառությունը, որոնց շնորհիվ հոսանքը միայն մեկ ուղղությամբ էր շարժվում, սակայն դա ստեղծում էր ոչ արդյունավետ շփում և կոմուտատորները հաճախ փոխելու անհրաժեշտություն:

Տեսլայի գեներատորները նման խնդիր չունեին: Ավելին, Տեսլայի համակարգը կարող է վոլտաժի բարձրացման համար «քայլ առաջ աներ» և մեծ հեռավորությունների վրա հոսանք փոխանցեր, իսկ հետո «քայլ հետ աներ»՝ հոսանքը տներում ու գործարաններում օգտագործելու համար պիտանի դարձնելով:

Մինչ այլոք տեղում էին դոփում, Տեսլան իսկական հեղափոխություն իրականացրեց էլեկտրականության ոլորտում: Ինչպես տրանսֆորմատորը, այնպես էլ գեներատորը, հայտնաբերվել են Մայքլ Ֆարադեի կողմից, բայց հենց Տեսլան է հասկացել դրանց պոտենցիալը ու դրանց միջոցով սանձել էլեկտրական հոսանքը, որի շնորհիվ աշխարհը հիմա լայնորեն օգտվում է այդ բարիքից: