Պատերազմի բովով անցած ժողովուրդը շատ լավ գիտի ստատուս քվոյի արժեքը


16:55 , 10 մայիս, 2014

Պատերազմի բովով անցած ժողովուրդը շատ լավ գիտի ստատուս քվոյի արժեքը: Ստատուս քվոն մեզ համար կայունություն է, մարդկային կյանքեր, պատերազմների արհավիրքներից վերականգնված Արցախ: Ստատուս քվոն ծնված սերունդներ են, ու ամերիկյան հեռուներից դժվար է պատկերացնել այդ ամենի նշանակությունը:

Չեմ կարծում, որ ԱՄՆ հարգարժան դեսպանը չգիտի ստատուս քվոյի իսկական արժեքը, թե ինչու է փորձում արժեզրկել այն, երբ անգամ դրա համար աշխատում են Մինսկի խմբի համանախագահները, դժվար չէ պատկերացնել: