Շվեյցարական ռեստորանի այցելուները տուգանք են վճարում չկերածի համար


16:38 , 10 մայիս, 2014

1376855663_restaurant_eaten_penalty_resourse_011in.am-ը գրում է.

Շվեյցարիայի կանտոններից մեկում սրճարանատերը պայքարի ինքնատիպ միջոց է մտածել չկերած բաժինների դեմ, որոնք թողնում են այցելուները, «Կեր, որքան կարող ես» ֆորմատի լանչից հետո։ Այժմ այցելուները պետք է տուգանք մուծեն, եթե իրենց ափսեում ավելորդ ուտելիք կմնա։

Տիչինո շվեյցարական կանտոնի Patrizietta ռեստորանի այցելուներին տուգանք է սպառնում, եթե նրանք իրենց ափսեում ուտելիք կթողնեն՝ գրում է The Local պարբերականը։

«Կեր, որքան կարող ես» մենյուն սրճարանում արժե 12 ֆրանկ, սակայն նրանց, ում «աչքերն ավելի քաղցած են, քան ստամոքսը», հարկ կլինի ափսեում թողած ուտելիքի համար վճարել լրացուցիչ հինգ ֆրանկ։ Պարբերականը նշում է, որ դա տարածված պրակտիկա է, որը կիրառվել է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ նաև ԱՄՆ-ում։

Ռեստորանատեր Ջովանի Տաֆուրոն պարզաբանել է, որ իրեն շատ է վշտացնում, երբ լանչից հետո ափսեներում շատ ուտելիք է մնում, որը հետո թափում են։ Այդ պատճառով հիմա չկերած բաժինների համար տուգանք է մտցվել։ Այցելուներին նոր կանոնների մասին նախապես զգուշացվել է։