Իրանի բնակչության թիվը 77 միլիոնն արդեն անցել է


16:26 , 10 մայիս, 2014

Իրանի բնակչության թիվը 77 միլիոնն արդեն անցել է Panorama.am-ը գրում է.

«Իրանի բնակչության թիվը կազմում է 77 միլիոն 528 հազար 206 մարդ» ,-այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի քաղաքացիների գրանցման կազմակերպության տնօրեն Նազամի Օրդուքանին:

Նշենք, որ միայն Իրանի մայրաքաղաք Թեհրանում շուրջ 17 միլիոն մարդ է ապրում: