16:12 , 10 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Պորտուգալիայի հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն իր կարծիքն է հայտնել աշխարհի 2014 թվականի առաջնությանն ուժերի բաշխման վերաբերյալ:
«Աշխարհի առաջնությանը շատ թիմեր կլինեն, որոնք կպայքարեն միայն հաղթանակի համար: Այդպիսիք են, օրինակ, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Իսպանիայի հավաքակաանները: Կարծում եմ` Բրազիլիայի և Իսպանիայի ընտրանիները ֆավորիտ են:
Բրազիլական խաղադաշտերում հանդես գալը հիանալի փորձ է, և ես կփորձեմ ազգային թիմիս հետ որքան հնարավոր է առաջ գնալ: Կհասնե՞նք արդյոք եզրափակիչին: Մենք քայլ առ քայլ առաջ կգնանք: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է»,- Football Espana-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը: