14:37 , 10 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Իջևանի զորամասերից մեկում այսօր զինվոր է մահացել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հաստատեց այս լուրը` նշելով, որ զինվորը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգի կրակոցից:
Ըստ «Առաջին լրատվական»-ի տեղեկությունների` զինվորի անունը Ներսես Կարապետյան է: Այլ մանրամասներ այս պահին դեռ չեն հաղորդվում: