wiwibloggs.com կայքի ընթերցողները «Եվրատեսիլ-2014»-ի հաղթող են տեսնում Արամ MP3-ին


13:36 , 10 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Այսօր երեկոյան հայտնի կդառնա «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հաղթողը, ով հպարտորեն վեր կբարձրացնի բաղձալի մրցանակը, գրում է wiwibloggs.com կայքը։

Կայքն ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել, և դրա արդյունքում հաղթել է Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը։

Աղբյուրը նշում է, որ մարտի 21-ից՝ 2 կիսաեզրափակիչներից առաջ, կայքի 103.722 ընթերցող մասնակցել է քվեարկությանը, որից 18.885-ը (18%) իր ձայնը տվել է Not Alone երգին։

«Նրա երգը հիշեցնում է, որ ֆիզիկապես միայնակ լինելու ժամանակ, Դու հոգեպես կապված ես քեզ սիրող մարդկանց հետ»,-նշում է wiwibloggs.com-ը՝ նկատելով, որ այնուհանդերձ առաջին կիսաեզրափակիչում ունեցած նյարդային ելույթից հետո բուքմեյքերները փոքր-ինչ նվազեցրել են նրա հաղթանակի գործակիցը։ Կայքը հավելում է, որ ամեն դեպքում երգչին հաջողվել է այնքան բարելավել իր դիրքերը, որ նրան հարկավոր է MP3-ից անվանափոխել MP4-ի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ