Ավստրալացի 84-ամյա հայտնի երգիչը կանգնել է դատարանի առաջ անչափահասների բռնաբարության գործով


12:22 , 10 մայիս, 2014

Rolf-Harris-0171in.am-ը գրում է.

Լոնդոնում սկսվել է ավստրալացի հայտնի երաժիշտ, երգիչ ու նկարիչ Ռոլֆ Հարիսի դեմ դատը, որին մեղադրում են 4 անչափահաս աղջիկների բռնաբարության փորձի մեջ՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

84-ամյա արտիստի դեմ մեղադրանք է առաջադրվել 4 աղջիկների նկատմամբ 1968-1986թթ. սեքսուալ ոտնձգությունների համար:

Մասնավորապես, իբր Հարիսը սեռական ոտնձգություններ է կատարել իր դստեր 12-ամյա ընկերուհու նկատմամբ: Երգիչը հերքում է մեղադրանքի բոլոր 12 կետերը:

Ավստրալացին թողարկել է 30-ից ավելի երաժշտական ալբոմներ: