Ուզու՞մ ես Ֆեյսբուքում երևալ ուժեղ հայրենասեր, սկսիր արևմտահայերեն գրել


19:10 , 25 հուլիս, 2012

Նոր մոդա. ուզու՞մ ես երևալ ուժեղ հայրենասեր, սկսիր արևմտահայերեն գրել: Ենթադրենք շնորհակալություն գրելու փոխարեն գրիր շնորհակալութիւն կամ էս կարգի մի բառ: Գիտե՞ս դու միանգամից ի՜նչ «էլիտար հայրենասեր» կդառնաս: Էդ կապ չունի, որ դու երբեք բանավոր խոսքում արևմտահայերեն չես խոսել, կարևորը ցու՜յց տուր, իբր դու արևմտահայերեն ես խոսում:
Իսկ եթե լուրջ՝ իմաստն իրոք չեմ հասկանում, անկեղծ: Ինչի՞ եք արևմտահայերեն գրում (աղավաղված արևմտահայերեն ի դեպ), եթե ինքներդ շատ լավ տիրապետում եք արևելահայերենին: Իմաստը )