Պետք չի ոչ ֆաշիստական Գերմանիային ֆետիշացնել, ոչ էլ ԽՍՀՄ-ին


10:17 , 10 մայիս, 2014

Եթե ուզում ես հասնել ազգային միասնության, ապա անցյալին մի նայիր սև կամ սպիտակ գույներով. անցյալը բազմագույն է և բարդ: Երկրորդ աշխարհամարտի մասին եմ խոսելու: Գրառումս նախատեսված չի ծայրահեղականների համար՝ նրանց համար, ովքեր ասում են, որ ԽՍՀՄ-ի հաղթանակին այլընտրանք չկար և հակառակը ասողների համար, Գերմանիան պետք է հաղթեր անպայման: Խոսքս նրանց է ուղղված, ովքեր ազգային միասնության են ձգտում, որովհետև Երկրորդ աշխարհամարտի հետ կապված կան հակասություններ: Նախ սկսեմ նրանից, որ պետք չի ոչ ֆաշիստական Գերմանիային ֆետիշացնել, ոչ էլ ԽՍՀՄ-ին: Երկուսն էլ մի բարի պտուղ չէին: Պետք չէ մոռանալ, որ Երկրորդ աշխարհամարտը սկսել են հենց այդ երկուսը: Պետք չէ մոռանալ, որ ԽՍՀՄ-ն էլ էր Գերմանիայից հետո հարձակվել Լեհաստանի վրա, իսկ Ֆինլանդիայի վրա՝ էլ չասեմ: Այսինքն՝ տեսանք, որ ԽՍՀՄ-ը ոչնչով լավը չէր Գերմանիայից: Հենց ռուսական աղբյուրներն էլ են նշում, որ եթե Գերմանիան չհարձակվեր, ապա Կարմիր բանակն էր հարձակվելու Գերմանիայի վրա: Հենց դրանով են շատերը բացատրում պատերազմի սկզբում Գերմանացիների հաջողությունները, այսինքն՝ նաև դրանով, որովհետև կարմիր բանակը պատրաստվում էր հարձակման, դրա համար էլ սկզբում վատ էր պաշտպանվում: Գիտենք, որ ուկրաինացիները, բելոռուսները և ռուսները միլլիոնավոր զոհեր են տվել խաղաղ բնակիչների շրջանում գերմանական հարձակման ժամանակ: Իսկ ռազմական կորուստներ՝ բոլոր ազգերը, նաև՝ մենք: Այսինքն հիմա ԽՍՀՄ-ը հաղթող է և ոչ ոք չի ասում, որ նա Լեհաստանի և Ֆինլանդիայի վրա հարձակվել է.հաղթողին չեն դատում: Ընդունենք, որ Ստալինը գրեթե Հիտլերի չափ սովետական քաղաքացու կյանք է կուլ տվել և նրան էլ չսարքենք սուրբ, իսկ Հիտլերին՝ սատանա: Երկուսն էլ սատանա էին, ուղակի Հիտլերը պարտվեց, իսկ Ստալինը հաղթեց: Վստահաբար ընդունենք, որ եթե Հիտլերը չհարձակվեր, Ստալինն էր հարձակվելու և կրկին մարդկությունը նույնքան զոհ էր տալու: Նաև գուցե Ստալինը այս ուժգնությամբ պախարակվեր, ինչպես հիմա՝ Հիտլերը: Մի պահ թողնենք Ռայխստագի քոչարին և այլ էմոցիաները և պատկերացնենք՝ Գերմանիան է հաղթել: Կբնաջնջվեին բոլոր այն ազգերը, որոնք չունեին արիական ծագում; Ցավոք, Հիտլերը արիական ծագման մասին տեսությունը խայտառակեց և, հիմա արիացի ասելով, պատկերացնում են ֆաշիստ, բայց արիացին դա ազգախմբի անուն է, կամ այլ կերպ ասած՝ ռասսա: Չի նշանակում, որ արիացին մյուսներից բարձր է և մյուսները պետք կոտորվեն: Հիտլերը դա էլ հարամեց՝ ասելով, որ ոչ արիացիները պետք է կոտորվեն: Նա առաջին թիրախ ընտրեց հրեաներին: Թուրքերը որոշել էին կիսատ գործը գերմանացիների ձեռքերով ավարտել՝ ասելով, որ հայերը սեմիտական ազգ ե ն և հրեաներին ազգական: Այն դժբախտությունը, որ կատարվեց հրեաների հետ կարող էր մեզ համար շարունակվել, եթե Նժդեհը գերմանական վերնախավին չապացուցեր, որ հայերը հնդեվրոպական ազգերի այն ճյուղին են պատկանում, որին Հիտլերը բնորոշում էր որպես արիացի: Այսպիսով՝ եվրոպայաբնակ հայերը փրկվեցին բնաջնջումից այն երկրներում, որոնք գերմանական հսկողության տակ էին՝ ստանալով արիական փախստականի անձնագիր: Իսկ ի՞նչ էինք ուզում սովետին հավատարմության երդում տայինք և մի երկու միլլիոն էլ այդ ժամանակ զոհ տայինք: Ապա գերմանացիների հաղթանակի դեպքի համար Նժդեհն ու Դրոն ԷՍԷՍ, ի կազմում կազմավորեցին Հայկական Լեգեոնը, որի միջոցով հազարավոր հայ ռազմագերիներ փրկվեցին ոչնչացումից՝ մտնելով լեգեոն: Լեգեոնը գերմանացիների հաղթանակի դեպքում պետք է հանդիսանար կորիզը կազմավորվելիք ինքնավար Հայաստանի ազգային բանակի: Նշեմ, որ Լեգեոնի շնորհիվ նաև բազում հրեաներ փրկվեցին՝ հրամկազմի կողմից որպես հայ ներկայացվելու շնորհիվ: Իսկ ի՞նչ է, պե՞տք է չփրկեին հայերին: Անկախ նրանից, ԽՍՀՄը կհամարենք մեր հայրենիք, թե՝ ոչ, եկեք ընդունենք, որ երկու կողմերում էլ կռված հայերը ունեցել են մեկ նպատակ՝ բարձր պահել հայ ռազմիկի պատիվը, հայ զորավարի պատիվը, և երկուսի նպատակն էլ Հայաստանի փրկությունն է եղել: Իսկ Ստալինգրադի անկման դեպքում Լեգեոնը Նժդեհի և Դրոյի պլանով պետք է գար Հայաստան՝ փրկեր երկիրը կոտորածից: Կասեք անհնար է զուտ լեգեոնի ուժերով կանգնեցնել թուրքական բանակը, իսկ ես կհամաձայնվեմ, բայց մի մոռացեք, որ լեգեոնի հագին Գերմանիայի ԷՍԷՍ-ի համազգեստն է և կռվել նրանց դեմ միևնույնն էր, որ կռվեիր Գերմանիայի դեմ: Եկեք չվիճենք թե Կստացվեր լեգեոնին Հայաստանը փրկել, կամ ոչ, որովհետև անցյալում չեղած բանի շուրջ վիճելը նույնն է, որ ասես Ստալինն ու Հիտլերը, որ չծնվեին աշխարհը լավը կլիներ, թե ոչ: Երբ Լեգեոնն էր ստեղծվում կարծեմ թերթերում գրած չէր, որ Ստալինգրադից հետո թուրքական ներխուժում է լինելու Անդրկովկաս.դա մենք հիմա բոլորս գիտենք, իսկ Նժդեհն ու Դրոն հետագայում իմանալով դրանից ապահովագրել էին: Այսպիսով ընդունենք, որ Գերմանիայի հաղթելու դեպքում նույնպես հայ զինվորը քոչարի էր պարելու, բայց արդեն Կրեմլի պատերի տակ: Այսպիսով՝ ԽՍՀՄ-ը հաղթեց, մեզ փրկեցին Բաղրամյանը, Բաբաջանյանը, Խանփերյանցը, իսկ եթե հաղթեր Գերմանիան մեզ կփրկեին Նժդեհն ու Դրոն: Ռուսներն ու ուկրաինացիներնել չէին բնաջնջվի .Վլասովը և Բանդերան էլ նրանց էին ապահովագրում՝ իրենց վրա վերցնելով կարմիրների ֆանատիկների տված դավաճան պիտակը: Մի եղեք ֆանատիկ և կարճատես, եթե չեք ուզում պառակտել ազգը: Նայեք ուկրաինացիներին, որոնց Կարմիր բանակի և բանդերականների հերոսացման հարցի շուրջ տարաձայնությունը թշնամի է դարձրել: Ընդամենը պետք է երկու կողմին էլ մեծարեին, որպես երկրի նվիրյալներ: Կամ կկրկնենք նրանց ճամփեն, կամ մեր բոլոր հերոսներին կարժորենք իրենց դերում և առաջ կգնանք: Փառք Հայոց փառքի համար ընկածներին: