Իրական քաղաքականությունը ու լեզվակռիվը


09:30 , 10 մայիս, 2014

Այսօր Ղրիմ է այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ինչքան էլ ուկրաինական կողմը սադրանք որակի այս այցը, ռեալ քաղաքականության հետ դա ոչ մի առնչություն չունի:
Դիվանագիտական տերմինաբանությունից դուրս Ռուսաստանի նախագահը դե յուրե ռուսականացնում է այն, ինչ ռուսական էր փաստացի:
Անկախ հռետորաբանությունից՝ դա հասկանում են նաև Կիևում, Բրյուսելում ու Վաշինգտոնում:
Արվող հայտարարություններն ավելի շատ միտված են նրան, որպեսզի զսպեն ռուսական ամբիցիաները Դոմբասի հանդեպ:
Կարճ ասած՝ Ղրիմն Ուկրաինայի համար կորսված է: