00:22 , 10 մայիս, 2014
Lurer.com-ը գրում է.
Վերջին ժամանակներում Միրանդա Քերը հաճախակի է երկրպագուներին ուրախացնում հայտնի ամսագրերի էջերում հայտնվելով: Վերջերս մենք հիանում էինք «Harpers Bazaar UK» ամսագրի էջերոում տեղ գտած նրա լուսանկարներով, ինչպես նաև՝ «Elle Spain» ամսագրի համար նախատեսված ծովափնյա ֆոտոշարքով: Հիմա արդեն հանրությունը հնարավորություն ունի գնահատելու «Sure Korea» ամսագրի համար նախատեսված նրա նոր ֆոտոշարքը:
Քերը դարձել է ամսագրի նոր՝ «Fit» թողարկման գլխավոր հերոսուհին և ֆոտոշարքի համար կրում էր սպորտային բրենդների նորույթներ: Ավստրալացի սուպերմոդելն իր իդեալական կազմվածքն է ցուցադրել խայտաբղետ տոպերով, լեգգինսներով և մինի շորտերով: Այս լուսանկարներով հայտնի մոդելն ապացուցեց, որ սեքսուալ տեսք ունի նույնիսկ սպորտային հագուստներով:





