Չի կարելի լինել ռուսասեր, և այն էլ ավելի, քան ինքը ռուսը


00:00 , 10 մայիս, 2014

Վերջապես երբ պետք է հասկանանք, որ չի կարելի լինել ռուսասեր, և այն էլ ավելի, քան ինքը ռուսը: Ե՞րբ պետք է հասկանանք, որ ռուսը երբեք չի եղել հայասեր, որ նրա համար մենք ընդամենը «սևաքամակ» ենք ու նրա համար չենք տարբերվում մեր մուսուլման հարևանից: Որ միշտ ռուսը քաշել է մեզ, երբ պահանջել է իր երկրի շահը: Ու չկա ոչ մի գարանտիա, որ դա չի կրկնվի նորից: Իսկ քաշելու լիքը հիմք կա` էլ Թուրքիա, էլ Ղարաբաղ, էլ Վրաստան ու նույնիսկ Իրան: Եթե դա չենք ուզում հասկանալ, ուրեմն եկել է մեր վերջը որպես ազգ, որ կարող է ունենալ պետականություն ու ըստ այդմ` ապագա: