23:50 , 9 մայիս, 2014Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև քաղաքական համագործակցությունը շարունակվում է: Այս մասին«Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը:
«Մենք կրճատել ենք Ռուսաստանի հետ երկկողմ տնտեսական և ռազմական համագործակցությունը, սակայն ինչ վերաբերում է գլոբալ խնդիրներին, ինչ վերաբերում է Իրանին, Սիրիային, զինաթափման ոլորտում երկկողմ պարտավորություններին, ապա մենք հիմնականում պահպանել ենք շփումները: Այնպես որ` համագործակցությունը հիմնականում շարունակվում է»,- նշել է Նուլանդը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ