22:15 , 9 մայիս, 2014Ամիսներ առաջ լուրեր էին պտտվում, որ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը շուտով ամուսնանալու է, բայց արի ու տես, որ այդպես չեղավ:
Ի՞նչ նորություն կա դերասանուհու անձնական կյանքում, արդյո՞ք լուրերը չէին համապատասխանում իրականությանը: Սիրո, ամուսնության առաջարկությունների և անձնական կյանքի մանրամասների մասին Անահիտ Մութաֆյանը պատմեց ArmStar.am-ին:

Իսկ ինչպե՞ս կարելի է գրավել Ձեր սիրտը:
Իմ սիրտը գրավելը բարդ չէ, բայց այնքան էլ հեշտ չէ: Բավական է ուշադրություն, հոգատարություն և պարտադիր տաղանդ:
Իսկ ի՞նչ տաղանդով պետք է օժտված լինի տվյալ անձնավորությունը:
Պետք է օժտված լինի մշակութային տաղանդով, որովհետև ես երբեք չեմ պատկերացնում, որ իմ կողքին կարող է ուրիշ մասնագիտության տեր մարդ լինել, ես կարող եմ սիրահարվել լավ երգչի, լավ դերասանի, բայց լավ` տաղանդավոր:

Նշեցիք, որ Ձեր կողակիցը պետք է արվեստի մարդ լինի, իսկ կա՞ն էլի չափանիշներ, որոնք կարևոր են, արդյո՞ք նշանակություն ունի նրա տարիքը, արտաքին տեսքը, ինչու ոչ, նաև եկամուտը:
Եկամուտների հետ ոչ մի չափանիշ չունեմ, տղամարդու եկամուտներն ինձ ընդհանրապես չեն հատաքրքրում, արտաքին տեսքին էլ ուշադրություն չեմ դարձնում, որովհետև ես ավելի շատ գնահատում և ընդունում եմ մարդու ներքին գեղեցկությունը, մարդու ներաշխարհը, ի վերջո, գեղեցիկ տղամարդը միշտ ուրիշների համար է: Երբեք ինձնից տարիքով փոքրերը չեն կարող իմ սիրտը գրավել, սիրում եմ ինձնից մեծ, արդեն կայացած, հասուն տղամարդկանց:
Շարունակությունն՝ այստեղ