21:46 , 9 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Tert.am-ի հետ զրույցում լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու Արցախյան պատերազմի զինադադարի 20-ամյակին նվիրված «Սկսված և չավարտված պատերազմը» գրքի հեղինակ Վարդան Դևրիկյանը, անդրադառնալով մի քանի օրից զինադադարի կնքման 20-ամյակին՝ նշեց, որ այն մեր կողմից «ինչ-որ տեղ խելամիտ զիջում էր»: Նրա ամփոփմամբ՝ հայ ժողովրդն իր պատմության մեջ ունեցել է ընդամենը 120 տարվա խաղաղություն: «9-րդ դարի 30–ական թվականներից, մենք ունեցել ենք 100-ամյա խաղաղության մի շրջան: Եվ եթե հանում ենք այդ շրջանը, նաև այն շրջանները, երբ Հայաստանը, եղել է Ռուսական կայսրության տիրապետության տակ և Խորհրդային շրջանը, եթե այդ շրջանները հանենք, երբևէ չեն եղել 20 խաղաղ տարիներ»,- ասում է գրականագետը:
-Մի քանի օրից լրանում է Ղարաբաղյան պատերազմի զինադադարի կնքման 20-ամյակը: Ըստ Ձեզ՝ այն մեզ ի՞նչ տվեց և կարողացա՞նք այն գնահատել:
- Խորհրդանշական էր, որ այն ժամանակ, երբ զինադադարը կնքվում էր, մենք թելադրողի դիրքում էինք, և մեր կողմից, կարելի է ասել, որ ինչ-որ տեղ զիջում էր, խելամիտ զիջում էր՝ աշխարհաքաղաքական ավելի մեծ բարդություններ չստեղծելու համար: Եվ աշխարհը դա ընկալեց ու գնահատեց մեր կողմից մարտական գործուղությունների դադարեցումը: Դժբախտաբար, այս անցնող 20 տարիների ընթացքում Ադրբեջանն իր հետևողական քաղաքականությամբ այնպես է ներկայացնում, թե եթե ինքն զինադադարը չի խախտում, դա մեզ համար «շնորհ» է: Բայց ուզում եմ ընդգծել, որ այսօր եթե զինադադարը պահվում է, պահվում է շնորհիվ մեր զինվորների, շնորհիվ մեր զինվորների զենքի: Ու կա մի հետաքրքիր պահ ՝ նույնիսկ հոգևոր իմաստավորման տեսանկյունից. կա ավետարանական մեծ խոսք՝ «Երանի խաղաղության մեջ ապրողներին», կան խաղաղասերներ, որոնք խաղաղության մեջ ապրել են ուզում, բայց աբսուրդը այն է, որ այդ խաղաղությունը պահպանվում է ոչ թե խաղաղության գիտակցությամբ, այլ զենքով է պահվում, ուժերի բալանսի հիման վրա: Այսինքն՝ որ պահին, որ բալանսը խախտվեց հօգուտ Ադրբեջանի, մարտական գործողությունները կսկվեն:
Հայ ժողովրդի պատմությունը եթե նայում ենք, 9-րդ դարի 30–ական թվականներից, մենք ունեցել ենք 100-ամյա խաղաղության մի մեծ շրջան: Եվ եթե հանում ենք այդ շրջանը, նաև այն շրջանը, երբ Հայաստանը եղել է Ռուսական կայսրության տիրապետության տակ ու Խորհրդային տարիները, եթե այդ շրջանները հանենք, երբևէ չեն եղել 20 խաղաղ տարիներ: Եվ սա մեծ իմաստավորման նյութ է, քանի որ հայ ժողովուրդը որպես ինքնուրույն, անկախ պետական միավոր 20 տարի կարողանում է զինադադար պահել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ