19:52 , 9 մայիս, 2014
Life.panorama.am-ը գրում է.
ԱՄՆ-ի ամենահայտնի բուհերից մեկի` Կորնելլյան համալսարանի գիտնականները պարզել են, որ սուրճի մեջ պարունակվող հակաօքսիդանտը կարող է կանխարգելել տեսողության վատացումը և կուրության զարգացումը:
Առավոտյան մեկ գավաթ թարմ սուրճն օգնում է «բացել» աչքերը, բացի այդ նոր հետազոտությունները ցույց են տվել, որ բուրումնավետ այս ըմպելիքն իրոք լավ է ազդում մարդու տեսողության վրա:
Սուրճի նոր հատկությունների մասին պարզ է դարձել մկների վրա կատարված փորձարկումից հետո, որոնց աչքերը մշակված էին ազոտի օքսիդով, ինչն ուղղորդվում է օքսիդացման գործընթացով և հանգեցնում է ցանցաթաղանթի քայքայմանը: Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ կրծողների աչքի ցանցաթաղանթի վրա փորձարկված քլորոգեն թթուն չէր վնասել աչքի ներքին շերտերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ