Արազ Օզբիլիսը կոչ է անում քվեարկել Արամ MP3-ի օգտին


19:39 , 9 մայիս, 2014

Արազ Օզբիլիսը կոչ է անում քվեարկել Արամ MP3-ի օգտինArmsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կոչ է անում Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում քվեարկել իր հայրենակից Արամ MP3-ի օգտին:

Օզբիլիսը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար եւ գրել է. «Վաղը՝ 10.05.2010: Եզրափակիչ: Չենք մոռանում քվեարկել Հայաստանի օգտին #7: Եկե՛ք հաղթենք Եվրատեսիլը միասին»: