Գյումրիի զորահանդեսը որակում եմ որպես ազգային պարտություն


19:31 , 9 մայիս, 2014

Ով ոնց ցանկանում է թող որակավորի, ես Գյումրիի զորահանդեսը որակում եմ որպես ազգային պարտություն: Եթե Հայաստանը ՌԴ ֆորպոստ չէ, ապա ինչ է՞ր դա նշանակում, որտե՞ղ է նման բան լսված: Ավելի լավ է հանձնեք այս պետությունը ՌԴ-ին որպես ինքնավար մարզ, գոնե հավասար իրավունքներ կունենա ֆեդերացիայում մյուսների պես, քան նման կարգավիճակ ստեղծեք, նվաստացնելով ժողովրդին: Սա ի՞նչ է, սրա համար հազարավոր ազատամարտիկներ զոհվեցի՞ն, այսպես եք պահում պետությունն իր պետականությամբ: Անկախությունը սարքեցիք գնդակ և գցեցիք ոտնատակ: Որ այս երկրի իշխանության, կառավարության ուշքն ու միտքը լինի իրենց անձնական բուգը և գրպանը, մեր վիճակն էլ սա պետք է լինի: Անկուշտներ: Սեփական գրպանի համար ձեզ հանձնել եք իմպերատորին, դարձել խամաճիկ և երկիրը տուրն եք տալիս, ձեր տակը կուտակելով: Լավ մի քանի տարի հետո, երբ անկողնում պարկած շունչներտ տալու լինեք, ինչ եք անելու, չե՞ք զղջալու ա՞րդյոք: Ափսոս, շատ ափսոս: