Շոու բիզնեսի բիզնեսլեդիները. Սեփական ի՞նչ գործունեություն են ծավալում հայտնիները (Մաս 2)


19:27 , 9 մայիս, 2014

Մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էինք  հայ շոու բիզնեսի բիզնեսմեններին, այս անգամ էլ  ArmՏtar.am-ը Ձեզ կներկայացնի  Լուսինե Թովմասյանի, Անահիտ Սիմոնյանի և Արմինկայի ղեկավարած բիզնեսի մանրամասները:

Անահիտ Սիմոնյան – Anahit Simonyan Fashion (նորաձևության տուն):

 Երգելու հետ մեկտեղ մտածում էի ունենալ երկրորդ գործ՝ որպես երկրոդ մասնագիտություն, և առաջինը հենց այս բիզնեսը մտքիս եկավ, քանի որ  իմ սիրած աշխատանք է: Ցանկանում էի ստեղծել գեղեցիկ, յուրօրինակ և չկրկնվող զգեստներ: Ես չեմ ընտրել այս բիզնեսը՝ մտածելով, որ, երգարվեստում ունենալով ընկերներ, ծանոթներ, կարող ենք հեշտ աշխատեցնել այն: Դժվար, թե  հեշտ կլիներ իմ ընտրած ոլորտը, դա ինձ չէր մտահոգում, դժվարություններից երբևե չեմ վախեցել, պարզապես ինձ հոգեհարազատ է սա: Նորաձևությամբ զբաղվել եմ շատ վաղուց, սիրել այդ ոլորտը: Մանկուց շատ գեղեցիկ ձեռքի աշխատանքեր եմ արել, գծագրել, կարել: Այժմ ինքս չեմ կարում, քանի որ ժամանակ չունեմ, այդքան մասագիտացված չեմ  կոնկրետ գծագրելու, կարելու մեջ,  բայց  լինում են դեպքեր, երբ անգամ ինքս եմ որոշ հագուստներ կարում, բայց դրանք այն հագուստները չեն, որոնք կառաջարկեմ իմ սպառողներին, քանի որ իմ մասագետներն ավելի հմուտ և պրոֆեսոնալ են: 

Բիզնեսը եկամտաբեր է, արդարացնում է իմ սպասելիքները, եթե չարդարացներ,  ապա չէր գործի: Ներկա պահին ցանկանում եմ միայն մեկ բիզնեսով զբաղվել, բայց այդ բիզնեսում լավագույնը լինել: Չեմ սիրում գործը կիսատ կամ անորակ անել:

Լուսինե Թովմասյան- Ծննդյան տոների, համերգների և տարաբնույթ միջոցառումներիկազմակերպման ընկերության:  

Հիմնել ենք այս բիզնեսը, քանի որ ունի մեծ պահանջարկ, բացի դրանից,  երբ անում ես մի գործ,  որն առնչվում է երեխաների հետ և շնորհակալ գործ է, հաճույք ես ստանում: Սա շատ հաճելի աշխատանք է, որը մենք սիրում ենք և եկամտի մասին չենք ցանկանում խոսել: Երևանի տարածքում, եթե լինեն շատ պատվերներ, մասնաճյուղեր կբացենք նաև այլ թաղամասերում: Աղվերանում և Ծաղկաձորում արդեն պատրասվում ենք բացել Fresh Events, իսկ Հայասատնից դուրս՝ Ռուսաստանում, բացելու բանակցություններ են տարվում: Ի դեպ նշեմ, որ աշխարհի յուրաքանչյուր ծայրից մեզ մոտ կարող են ծառայություններ պատվիրել Հայաստանի տարածքում իրականացնելու համար:

Շարունակությունն` այստեղ