Նրա թիկունքում լինելու է մեր զգոն հայացքն ու պահանջատիրությունը. Տ. Ուրիխանյանը՝ Հ.Թովմասյանին ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակելու


18:52 , 9 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանին չի հետաքրքրում՝ որ ֆիզիկական անձը որ պաշտոնն է զբաղեցնում, կարևորը, որ իր գործառութային պարտականությունները կատարի հավուր պատշաճի: Նա նշեց, որ եթե արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը հավակնում է այդ պաշտոնին, պետք է պատրաստ լինի՝ թիկունքում զգալու իրենց զգոն հայացքը:

«Այնպես որ՝ եթե Ձեր նշած անձը հավակնում է այդ պաշտոնին, պետք է պատրաստ լինի պատասխանելու մեր հարցերին, նա գիշեր ու զօր իր թիկունքում զգալու է մեր զգոն հայացքն ու պահանջատիրությունը: Որ րոպեին կթերանա կամ իրեն թույլ կտա անհարիր դրսևորումներ, անմիջապես կարժանանա համապատասխան արձագանքի՝ եթե, իհարկե, նշանակվի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Ուրիխանյանը՝ պատասխանելով հարցին, թե իր համար և՞ս անընդունելի է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ