20:49 , 9 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն վնասվածք էր ստացել Իսպանիայի Լա Լիգայի 34-րդ տուրից հետաձգված «Վալյադոլիդ»-ի հետ խաղում (1:1):
Նա ժամանակից շուտ լքել էր խաղադաշտը՝ չկարողանալով շարունակել հանդիպումը:
AS-ի փոխանցմամբ՝ պորտուգալացին ձախ ենթածնկային հոդի առաջին կարգի վնասվածք է ստացել, որի պատճառով շարքից դուրս կմնա 2 շաբաթով:
Այսպիսով՝ Պեպեն կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի եզրափակչում կայանալիք «Ատլետիկո»-ի հետ խաղը: