Դեսպանի համար անընդունելի է ստատուս քվոն, իսկ պատերազմի մասին հիշատակելիս «անընդունելի» ձևակերպումը բացակայում է


18:25 , 9 մայիս, 2014

Այս տոնական օրով ստիպված եմ անդրադառնում իմ գործընկեր, ԱՄՆ հարգարժան դեսպան Հեֆերնի այօսօրվա թվիթերյան գրառմանը:

ա. Ստատուս-քվոն ոչ թե «անընդունելի է», այլ ընդունելի, այնքան ժամանակ, որքան դեռ Մինսկի խմբի համանախագահների կողմից չի մշակվել Արցախի ժողովրդի համար ԸՆԴՈՒՆԵԼԻ լուծում:

բ. Զարմանալի է, որ դեսպանի համար անընդունելի է ստատուս-քվոն, իսկ պատերազմի մասին հիշատակելիս «անընդունելի» ձևակերպումը բացակայում է: Հուսամ՝ սա Թվիթերի նիշային սահմանափակումների պատճառով արված «հարկադրված» կրճատում է:

գ. Բոլոր դեպքերում մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ջանքերը` խնդրի արդար և խաղաղ կարգավորմանն ուղղված:

Հ. Գ. Կրկին շնորհավոր այսօրվա տոներդ, հայ ժողովուրդ: