Հարց իրավաբանին. Ի՞նչ արտոնություններից են օգտվում հաշմանդամ զինծառայողներն ու ազատամարտիկները,պատերազմի վետերաններն ու նրանց ընտանիքները


20:00 , 9 մայիս, 2014

ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներն ու ազատամարտիկներն իրավունք ունեն. 

ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած), ինչպես նաև մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների երեխաներն ազատվում են դպրոցներում և նախադպրոցական հիմնարկներում ուսման վարձը վճարելուց: Պետությունը երաշխավորում է ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողի երեխա-ուսանողների, ինչպես նաև մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ` մրցույթից դուրս, պետական բյուջեի միջոցների հաշվին: Վերջիններիս տրամադրվում է ուսանողական նպաստ՝ առաջին կուրսից մինչև ծրագրի ավարտը:

Մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներին, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին, որպես սոցիալական աջակցություն, կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն:

Հայրենական Մեծ պատերազմի վետերաններն իրավունք ունեն.

Վետերաններին էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով, իսկ հաշմանդամ վետերաններին` նաև գազի, ջրամատակարարման, ջրահեռացման և ջերմամատակարարման վարձերը վճարելու համար տրվում է ամենամսյա դրամական օգնություն:

Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, Հայրենական Մեծ պատերազմի և ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցները իրավունք ունեն նաև ստանալ անվճար իրավաբանական օգնություն` բացառությամբ հետևյալ դեպքերի՝

Տաթև Շալջյան

ՀՀ փաստաբանների պալատի

երիտասարդական խորհուրդ

Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել  [email protected] հասցեին կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին: