15:32 , 9 մայիս, 2014Panorama.am-ը գրում է.
«Ես հարգում եմ ավագանու ու մշակույթի հանձնաժողովի կայացրած որոշումը»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով Անաստաս Միկոյանի կիսանդրին տեղադրելու վերաբերյալ հնչած հարցին:
Հիշեցնենք՝ որոշումը Երևանի ավագանին կայացրել էր ապրիլի 30-ի նիստում՝ Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տված դրական եզրակացության հիման վրա: Որոշմանը դեմ էին քվեարկել Հանրապետական խմբակցության անդամ Հայկ Դեմոյանը և «Բարև Երևան» դաշինքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ