6 բան, որոնք պետք է հիշես, երբ կյանքում հանկարծակի փոփոխություններ են տեղի ունենում


15:15 , 9 մայիս, 2014

Երբ կյանքը հանկարծակի փոխվում է, և հատկապես, երբ դեպի բացասականը, շատ մարդկանց համար բավականին դժվար է հաղթահարել այդ պահը: Այնպես որ, երբ կյանքում հանկարծակի փոփոխություններ տեղի ունենան, հիշիր այս 6 բանը:

Possibility by gokturkayan

 1  Կյանքում միակ բանը, որ հաստատուն է, փոփոխությունն է:

Դու չես կարող խուսափել սրանից, ոչ ոք չի կարող: Կյանքը առաջ է շարժվում: Մարդիկ  մահանում են ամեն օր, ու նրանց սիրող մարդիկ մնում են սգալու նրանց մահն ու շարունակում ապրել: Մարդիկ ամեն օր աշխատանքից ազատվում են: Նրանք պետք է սովորեն գործ ունենալ ֆինանսական հանկարծակի կորուստների հետ ու ճանապարհներ փնտրել իրենց ապահովությունը վերականգնելու համար: Հարաբերությունների խզումներ ու բաժանումներ նույնպես միշտ պատահում են: Սակայն տառապանքի մեջ խրվելը չի օգնի: Ինչ-որ պահ մենք պետք է հիշենք, որ փոփոխությունն անխուսափելի է: Սակայն այն, թե ինչպես ենք վերաբերում ու գործ ունենում փոփոխությունների հետ, կամընտրական է: Յուրաքանչյուր փոփոխություն փոխիր դեպի դրականը. դա քեզնից է կախված:

 2  Դու մենակ չես, բոլորն էլ անցնում են փոփոխությունների միջով

Բոլորիս մոտ այն զգացումն է՝ ասես միայն մեզ հետ է պատահում այն, ինչ պատահում է: Սակայն թերև հազարավոր ու միլիոնավոր մարդիկ այս պահին նմանատիպ փոփոխություններ են ապրում իրենց կյանքում: Նույնիսկ եթե ամենավատ բանն է հանկարծակի պատահել քեզ հետ, օրինակ, անբուժելի հիվանդություն են ախտորոշել կամ հանկարծակի սիրելի մարդ է հեռացել կյանքից, բազմաթիվ մարդիկ այդ ապրումներն ունեցել են, սակայն կյանքը շարունակվում է: Պետք է աչք չփակել կյանքի բազում դրական պահերի վրա ու կենտրոնանալ փակ դռան վրա, որովհետև այդպես պարզապես չես նկատի բաց դռները, որոնք սպասում են, որ նկատես ու ներս մտնես:

 3  Տխրությունն ու քաոսի զգացումը նորմալ է

Երբ հանկարծակի փոփոխություններ են տեղի ունենում, ուզում ես գոռալ, բղավել, բողոքել Աստծուն: Միակ բանը, որ ուզում ես կյանքից, նորից նորմալ կյանքով ապրելն է: Դու հետ ես ուզում քո «հին կյանքը»: Սակայն այս զգացումները սգալու գործընթացի մի մասն է: Այս զգացումները չունենալը նորմալ չէր լինի: Ու զգացմունքները զսպելով՝ դու առողջությանդ կվնասեիր: Այն կարող է քեզ վնասել թե ֆիզիկապես, թե մտավոր: Բաց թող զգացմունքներդ, խոսիր, դուրս հանիր դրանք ու ավելի շուտ կազատվես դրանցից:

3 6 4 by ennabird

 4  Ծանր ու դժվար պահը, որում հայտնվել ես, կանցնի

Թվում է, թե այլևս երբեք կյանքդ նորմալ չի լինի: Իրականում այն այլևս «հին նորմալը» չի լինի, սակայն դու կսկսես սովորել «նոր նորմալը» ստեղծել, և որքան շուտ սա գիտակցես, այնքան ավելի շուտ ամեն ինչ իր տեղը կընկնի: Կյանքում ամեն ինչ ժամանակավոր է, իսկ կյանքն ինքը՝ շարունակական:

 5  Ամեն մի փոփոխաություն թող քեզ ինչ-որ արժեքավոր դաս լինի

Բացասական յուրաքանչյուր բան, որ պատահում է, միշտ էլ ունի իր դրական կողմը, և դա այն է, որ մենք դրանից միշտ ինչ-որ դաս ունենք քաղելու: Կարևոր է, որ մենք ուժեղ լինենք ու նկատենք այն դասը, որը պետք է քաղենք դրանից: Կյանքում ոչինչ հենց այնպես չի պատահում, ու յուրաքանչյուր պահ մեզ համար սովորելու հնարավորություն է: Սակայն նախ անհրաժեշտ է մարզել մեր մտածողությունը դա հասկանալու համար:

 6  Կենտրոնացիր այն բանի վրա, թե ինչ ունես, և ոչ թե կորցրածի վրա

Բոլոր նրանք, ովքեր սիրելի մարդ են կորցրել, գիտեն, թե դա ինչ ցավալի զգացում է: Թվում է, թե աշխարհը գլխի վայր է շուռ եկել: Երբ կորցնում ես ծնողներիցդ մեկին, պետք է հասկանաս, որ նրան այլևս հետ չես բերի, սակայն կարող ես երախտապարտ լինել մյուս հարազատներիդ ու ընկերներիդ համար, որ կողքիդ են ու քո գործերով ցույց տաս սերդ ու երախտագիտությունդ, բոլոր նրանց, ում ունես կողքիդ: