Ինչո՞ւ են զեբրերը շերտավոր


14:33 , 9 մայիս, 2014

Ինչո՞ւ են զեբրերը շերտավորLife.panorama.am-ը գրում է.

Զեբրերի սև-սպիտակ շերտերը համարվում են էվոլյուցիոն անոմալիա, քանի որ գիտնականները հայտնվել են փակուղում արդեն հարյուրավոր տարիներ և չեն կարողանում բացատրել դրանց իմաստը: Առաջ են քաշվել տարբեր վարկածներ, որ դրանք անհրաժեշտ են զուգավորման համար, գիշատիչներից պաշտպանվելու կամ ջերմային պաշտպանության համար:

Այդ վարկածներից ոչ մեկը չի ապացուցվել: Սակայն Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները, կարծես, գտել են այդ յուրահատուկ կենդանիների մորթու սև-սպիտակ շերտերի գաղտնիքը: Նրանք պնդում են, որ այդ գունավորումը պաշտպանում է զեբրերին արյամբ սնվող միջատներից, որոնք հիվանդություններ են փոխանցում:
 
Նախկինում նկատվել է, որ շնաճանճերը խուսափում են նստել սև-սպիտակ գունավորմամբ որևէ բանի վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ