1992 թվականից սկսված Մայիսի 9-ը շատ ավելի կարեւորվեց հայ ժողովրդի համար


13:04 , 9 մայիս, 2014

Սիրելի հայրենակիցնե՛ր 
1992 թվականից սկսված այս օրը շատ ավելի կարեւորվեց հայ ժողովրդի համար: 1940-ական թթ.-ին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակին ավելացավ մեզ համար թերեւս ամենակարեւոր հաղթանակը՝ Շուշիի ազատագրումը:
Այս օրն ավելի մեծ նշանակություն ունի կոնկրետ ինձ համար, քանի որ հենց 1992 թ. հայրս զոհվեց Արցախյան պատերազմում՝ հանուն մեզ եւ մեր ապագա սերունդների: Շուշիի գրավմամբ մենք ապացուցեցինք, որ անպարտելի ենք:
Շնորհավորում եմ բոլորիս եռատոնի կապակցությամբ եւ մաղթում եմ խաղաղություն ու բարօրություն: