Վլադիմիր Գասպարյանը արձագանքել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը


12:35 , 9 մայիս, 2014

Վլադիմիր Գասպարյանը արձագանքել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանըPanorama.am-ը գրում է.

Այսօր Հաղթանակի զբոսայգում մեկնարկած տոնական միջոցառման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի  հայտարարությանը, թե առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը (Հանրապետական կուսակցության գրասենյակի հասցեն): «Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, նկատի է ունեցել, որ այնտեղ՝ այդ փողոցում, գծանշաններ պետք է արվեն, երևի փակված կլինի, ուրիշ կողմով պիտի գնան», -ասաց ոստիկանապետը:

Լրագրողի հարցին, թե ինչ է նկատի ունեցել ավելի վաղ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասելով, թե վարչապետի ու նախագահի պաշտոններին հավակնողները անցնում են Մելիք Ադամյան փողոցով, Գասպարյանն արձագանքեց. «Այս դեպքում նկատի է ունեցել, որ գծանշանները կբացեն, կանցնեն առաջ»: 

Դիտարկմանը, թե իշխանությունների՝ գծանշանները բացելով է՞, ոստիկանապետն ասաց. «Ժողովրդի խնդիրը եղել և մնում է տարանջատումը, անջատումը, բաժանումը: Ես կարծում եմ, որ ժողովրդին համախմբվելու ինքնասիրություն է պետք, թե չէ առանձին իրար լափելով ոչինչ դուրս չի գա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ