Երկրաշարժ՝ Պակիստանում. կան զոհեր և վիրավորներ


11:36 , 9 մայիս, 2014

Pakistan-Quake1in.am-ը գրում է.

Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Պակիստանի հարավում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է 2, վնասվածքներ են ստացել մոտ 40 մարդ՝ հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ Պակիստանի Սինդ նահանգում մեկ ժամվա ընթացքում արձանագրվել է 3 ստորգետնյա ցնցում՝ 4.3-4.6 մագնիտուդ ուժգնությամբ: Դրանց էպիկենտրոնը գտնվել է Նավաբշահ քաղաքի մոտ:

Փրկարարների հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումների հետևանքով այդ շրջանում փլուզվել է մի քանի շենք:

Հիվանդանոցի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ որոշ տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է: