Լավրովը և Քերին Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հարցի շուրջ քննարկում են ունեցել


10:40 , 9 մայիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի համատեղ ջանքերն Ուկրաինայում ծանր ներքաղաքական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Այս մասին հաղորդում ՌԴ ԱԳՆ կայքի հղարդագրությանը:

Զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Ըստ Լավրովի` անհրաժեշտ է արագ վերջ դնել Ուկրաինայի հարավ-արևելքում Կիևի կողմից իրականացվող գործողություններին, ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և սահմանադրական բազմակողմանի բարեփոխումներ սկսել: