Հայերս տոնում ենք ոչ թե պատերազմի ավարտը, այլ հաղթական սկիզբը


09:33 , 9 մայիս, 2014

Կրկնեմ նախկինում հնչեցված միտքս, որ փոքր-ինչ տարօրինակ է այն, որ հայերս տոնում ենք ոչ թե պատերազմի ավարտը, այլ հաղթական սկիզբը: Դե հասկանալի է` պատերազմն անավարտ է մնացել: Գուցե դա նաև խորհրդանշական իմաստ ունի, որ մեզ դեռ ուրիշ, ավելի մեծ հաղթանակներ են սպասվում ու այդ շարքում առաջինը կարևոր է նրանով, որ խորհրդանշում է հավատը սեփական ուժին ու կամքին:
Շնորհավոր, հայեր, ու թույլ չտանք, որ ռազմական հաղթանակները վերածվեն դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և այլ տեսակ պարտությունների: