09:16 , 9 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարները դիմել են եվրոպական համացանցային փրովայդերներին՝ խնդրելով արգելափակել ռեսուրսները, որոնք թույլ են տալիս սիրիական հակամարտությունում նոր կամավորների հավաքագրել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բրյուսելում համաժողովի ժամանակ նախարարությունների ղեկավարները քննարկել են, թե ինչպես կարելի է նվազագույնի հասցնել ԵՄ քաղաքացիների՝ Սիրիա մեկնելը՝ չեզոքացնելով նոր արմատական իսլամիստների ի հայտ գալու վտանգը: