«Հրապարակ». Խմբակցությունների մեծ մասը չի պատրաստվում կատարել Դավիթ Հարությունյանի խնդրանքը


08:50 , 9 մայիս, 2014

«Գրեթե վարչապետական լիազորություններ ունեցող Դավիթ Հարությունյանը 2 օր առաջ զանգահարել է Աժ խմբակցություններին, խնդրել, որ առաջարկություններ ներկայացնեն՝ կառավարության նոր ծրագրի մեջ դրանք ներառելու համար։ Եվ տվել է 5-օրյա ժամկետ։ 
Մեր տեղեկություններով, խմբակցությունների մեծ մասը չի պատրաստվում առաջարկություններ ներկայացնել, որովհետև վստահ են, որ դրանով կառավարությունը «թակարդ» է լարում իրենց դեմ, որպեսզի առաջարկություններից որևէ մեկը ներառի ծրագրում, ինչն էլ կնշանակի, որ տվյալ ֆրակցիան ոչ միայն սերտորեն համագործակցում է Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ, այլև բարոյական պարտավորություն է ստանձնում կառավարության ծրագրին «կողմ» քվեարկելու»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։