«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանն Աժ-ից իր հետ առանձնապես շատ մարդ չի տարել


08:18 , 9 մայիս, 2014

«Պարզվում է՝ Աբրահամյանն առանձնապես շատ մարդ չի տարել իր հետ Աժ-ից։ Անգամ Սերգեյ Լոքյանը, որն ուղեկցել է նրան կառավարություն գնալու առաջին օրվանից, մինչ այժմ դեռ հրաման չունի. շատերը չեն բացառում, որ չլինի էլ։ Սպասվում է Գուրգեն Դումանյանի հրամանը, ով, հավանաբար, կզբաղեցնի աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։

Ի դեպ, երեկ խոսվում էր նաև, որ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը ետ է գնում Բժշկականի ռեկտոր։ 
Հովիկ Աբրահամյանը կառավարություն չի տանում նաև Աժ մամուլի խոսնակին։ Այդ պոստում դիտարկվում է panorama.am–ի վերլուծաբան Տիգրան Աբրահամյանի թեկնածությունը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։