Մի կյանք՝ երկու պատերազմ. ՖՈՏՈՇԱՐՔ


00:25 , 9 մայիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Մեծ Հայրենականին Արցախից մասնակցած մոտ 45 հազար մարտիկներից հետ են վերադարձել միայն մոտ 22 հազարը:

Այսօր Արցախում ապրում են ընդամենը 230 վետերան: Միայն անցած տարում կյանքից հեռացել է 70 հոգի: Մայիսյան եռատոնի նախօրեին մենք լուսանկարել ենք Մեծ Հայրենականի այն վետերաններին, ում զավակները մասնակցել են Արցախյան պատերազմին: Ազատամարտիկների երկու, իսկ ոմանց դեպքում նաև երեք սերունդ, ովքեր պայքարել են հանուն հայրենիքի ու անկախության: 

 Հմայակ Հարությունյան, 90 տարեկան, Ստեփանակերտ: Որդին՝ Ալեքսանդր Հարությունյան:

Մայա Կասպարյան, 89 տարեկան, Ստեփանակերտ: Աղջիկը՝Ռուզաննա Հարությունյան:

 


Նոբել Աղաբեկյան, 90 տարեկան, Մարտունու շրջան, գյուղ Ճարտար: Որդին՝ Հենրիկ Աղաբեկյան, աղջիկը՝ Էլոնորա Խաչատրյան: Թոռներից մեկը զոհվել է պատերազմի ժամանակ, իսկ մյուսը զինադադրից հետո՝մարտական ծառայության ժամանակ դիպուկահարի գնդակից:

 


Սամսոն Բաղրյան, 94 տարեկան, Մարտունու շրջան, գյուղ Ճարտար: Որդին՝ Ռուդիկ Բաղրյան:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ