00:09 , 9 մայիս, 2014Չեմ հասկանում` սա Սուրբ Պատարա՞գ է, թէ՞ դրա նմանակը:
Մի քանի կանոնական խախտումներ թուարկենք` դատելով տեսանիւթից.
1. Սուրբ Պատարագը չի մատուցւում դէմքով դէպի արեւմուտք, այլ հակառակը` դէպի արեւելք` համաձայն Առաքելական կանոնների:
2. Պատարագիչ քահանան անպայմանօրէն պէտք է լինի ամբողջական զգեստաւորմամբ, այլ ոչ թէ` սքեմով եւ փորուրարով:
3. Կանայք առհասարակ իրաւունք չունեն սպասարկելու Սուրբ Պատարագի ընթացքին, այն էլ` առանց շապիկի: Այդ պարտականութիւնը վերապահուած է միայն տղամարդկանց:
4. Սուրբ Պատարագ չի կարելի մատուցել սովորական սեղանի վրայ, այլ` օծեալ Սուրբ Սեղանի վրայ: Եթէ չկայ օծեալ Սեղան, պէտք է գործածել օծեալ Վէմ քար:
5. Հայածէս Պատարագի լեզուն գրաբարն է, այլ ոչ թէ` աշխարհաբարը, անգլերէնը կամ որեւէ օտար լեզու:
6. Սուրբ Հաղորդութիւնը, հայկական սովորութեան համաձայն, բաշխւում է ծնկաչոք, այլ ոչ թէ` յոտնկայս:
7. Սուրբ Պատարագի ժամանակ կիրառւում է նաեւ վարագոյր, որը փակում է Սեղանը մի քանի անգամ: Այստեղ նման երեւոյթի չհանդիպեցինք:
8. Ընդհանրապէս` Սուրբ Պատարագի արարողութիւնը տեւում է 1,5-2 ժամ, իսկ այս մէկը տեւեց 52 րոպէ : Պարզ է, թէ ինչքան է կրճատուել ծէսը, որն էլ խախտում է խորհուրդի ամբողջականութիւնը:
Յ.Գ. Սա աւելի շատ նման էր Անգլիկան Պատարագի, քան թէ` Հայկական Պատարագի: