23:45 , 8 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Ռուսաստանը 2014-ի հունիսի 1-ից կանխավճարի ռեժիմ է սահմանում Ուկրաինա գազ մատակարարելու համար: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Վերջինս ընդգծել է, որ մայիսի 7-ին լրացել է այն ժամկետը, երբ ուկրիանական կողմը պետք է վճարեր մատակարարված գազի դիմաց: Միաժամանակ՝ հաղորդվում է, որ այս տարվա մարտից սկսած «Ուկրաինայի Նավթոգազ» ընկերությունը ոչ մի վճարում չի կատարել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ