Ոստիկանությունը մինչև 2014 թ. դեկտեմբերի 31-ը չի տուգանի ԱՊՊԱ պայմանագիր չունեցող օտարված մեքենաների տերերին


21:52 , 8 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Այն անձինք, ովքեր առանց համապատասխան փաստաթղթերի օտարել են իրենց տրանսպորտային միջոցը կամ ունեն իրենց անվամբ հաշվառված, սակայն փաստացի գոյություն չունեցող տրանսպորտային միջոց, մինչև 2014 թ. դեկտեմբերի 31-ը կարող են կատարեն համապատասխան գործողություններ՝ տրանսպորտային միջոցի օտարումը պատշաճ ձևակերպելու կամ գոյություն չունեցող տրանսպորտային միջոցը խոտանելու համար:

Այս մասին կրկին հիշեցնում է ՀՀ ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված 5.000 դրամ վարչական տուգանք նախատեսող պատասխանատվության կիրառումից հետո ի հայտ եկած խնդիրները լուծելու նպատակով ընդունված՝ ՀՀ Կառավարության 2014 թ. մարտի 27-ի «Վարչական պատասխանատվություն չկիրառելու մասին» N 383-Ա որոշմամբ սահմանվել է, որ այն տրանսպորտային միջոցի (միջոցների), որոնց համար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր երբևէ չի կնքվել ու այդ տրանսպորտային միջոցով կատարված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումից բացի որևէ այլ իրավախախտման դեպք 2011 թ. հունվարի 1-ից հետո չի արձանագրվել, այդ ավտոտրանսպորտային միջոցի (միջոցների) սեփականատիրոջ (սեփականատերերի) (վարձակալ, ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված պատասխանատվության կիրառումից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ