Միշել Օբաման կոչ է արել ազատել Նիգերիայում առևանգված աշակերտուհիներին


19:22 , 8 մայիս, 2014

MichelleObamaBringBackOurGi1in.am-ը գրում է.

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման կոչ է արել ազատել Նիգերիայում առևանգված աշակերտուհիներին, գրում է USA Today-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկյան իշխանությունները Նիգերիա են ուղարկել փորձագետների մի խմբի, որը պետք է զբաղվի մոտ 300 աղջիկների որոնողական աշխատանքներով:

Միշել Օբաման իր հերթին միացել է ինտերնետ-ակցիային, որի մասնակիցները կոչ են անում ազատ արձակել նիգերիացի աշակերտուհիներին:

Օբաման Twitter-ում հրապարակել է մի լուսանկար, որտեղ ձեռքին բռնել է թուղթ՝ «Վերադարձրեք մեր երեխաներին» գրությամբ:

Հենց նման հեշթեգ (#BringBackOurGirls) առաջին անգամ հայտնվեց Twitter-ում 2 շաբաթ առաջ, երբ հայտնի դարձավ դպրոցականների առևանգման մասին, հիշեցնում է The Guardian-ը: