Երևանի ավագանու նիստին Միկոյանի արձանը տեղադրելու որոշումը վերանայելու հարց չի եղել. Ա. Բախշյան


19:03 , 8 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել, սակայն ոչ թե քննարկելու Անաստաս Միկոյանի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման որոշման վերանայման հարցը, այլ ընդամենը դրվել է քննարկման ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Հայկ Դեմոյանի՝ որոշմանը «դեմ» հայտարարությունը. այս մասին Tert.am-ին ասաց «Բարև Երևան» դաշինքից նշյալ հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը։

«Որևէ որոշում չէր կարող կայացվել, ինչպես ԱԺ-ում օրենքը ընդունելուց հետո, ավագանին արդեն հավանություն տվել է որոշմանը և ուղարկել կառավարություն։ Հիմա հասարակությունը կարող է ընդվզել այդ որոշման դեմ, և միայն կառավարությունը կարող է վերուվար անել՝ արդյոք կարող ենք տեղադրել, կամ ոչ»,-նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ