«Երշիկի ծառի» մասին (լուսանկարներ)


18:38 , 8 մայիս, 2014

Life.panorama.am-ը գրում է.

19-րդ դարի կեսերին եվրոպացիները Աֆրիկայի հասարակածային անտառներում հայտնաբերել են անսովոր մի ծառ, որից կախված են եղել երշիկների ձողիկներ: Պարզվել է, որ դրանք այդ ծառի պտուղներն էին, սակայն նմանությունը շատ տպավորիչ էր` շագանակագույն պատյան և կես մետր երկարություն:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ պտուղները ուտելի չեն և նույնիսկ թունավոր են: Նրա նույնիսկ շատ քիչ չափաբաժինը փորլուծություն է առաջացնում:

Երաշտի ժամանակ ծառի տերևներն ամբողջությամբ թափվում են, որոնք աճում են առաջին իսկ անձրևի ժամանակ:

Ծառը շատ գեղեցիկ է ծաղկում: Ուշ երեկոյան բացվում են կարմիր ծաղիկները, որոնք ապրում են մինչև առավոտ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ