Այլընտրանքը պետականության կորուստն է ՌԴ կազմում կախյալ երկրի կարգավիճակով


18:45 , 8 մայիս, 2014

Եթե Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգված է Հայաստանի Հանրապետության` որպես անկախ պետության ապագայով և ոչ թե անձնական իշխանության ու բարեկեցության պահպանման խնդիրներով, ապա նա պետք է շատ կարճ ժամկետում ստեղծի պայմաններ Հայաստանում իրոք օրինավոր և ժողովրդի/քաղաքացիական հասարակության կատարյալ վստահոթյունը վայելող իշխանության ձևավորման համար և հեռանա քաղաքականությունից: Դրանով պատասխան կտրվի թե՛ ռուսական նկրտումներին և թե՛ ղարաբայան հակամարտության կարգավորման ամերիկյան հիշեցումներին: Այլընտրանքը պետականության կորուստն է Ռուսաստանի Դաշնության կազմում կիսագաղութային/կախյալ երկրի կարգավիճակով: Եվ, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, երբ, թեկուզ ձևականորեն, առկա էր ժողովուրդների հավասարություն մեծ պետության շրջանակում, և Հայաստանն էլ օգտվում էր այդ մեծ տերության ռեսուրսներից, ապա այս տարբերակի դեպքում «կօգտվի» ռուսական երեք մատների կոմբինացիայից՝ որքան էլ այն տհաճ լինի մեզ...