18:32 , 8 մայիս, 2014
Araratnews.am-ը գրում է.
Սաուդյան Արաբիայի Թաիֆ քաղաքում կառուցվելու է նոր միջազգային օդանավակայան՝ նախատեսված Մեքքա ուղևորվող ուխտագնացների համար։ Երկրի Քաղավիացիայի վարչությունն (General Authority of Civil Aviation, GACA) օդանավակայանի շինարարության պայմանագիրը մտադիր է կնքել 2015 թվականի առաջին կեսին։ Տեղեկացնում է Reuters-ը։
GACA-ի ներկայացուցիչ Խալիդ Ալ-Խայբանիի խոսքերով՝ կնքվելու է «կառուցում-գործարկում-հանձնում» տեսակի պայմանագիր։ Տենդերը շահած ընկերությունը կկառուցի օդանավակայանը, կգործարկի այն և բոլոր ծախսերը հանելուց հետո կհանձնի պետությանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ