4 անհայտ փաստ Էվերեստ լեռան մասին


18:06 , 9 մայիս, 2014

Ավելին քան 60 տարի է անցել այն ժամանակներից, ինչ Էդմունդ Հիլլարին ու Թենզինգ Նորգեյը հայտնի դարձան որպես Էվերեստ լեռը հաջողությամբ հաղթահարած առաջին լեռնագնացներ: Այնուամենանիվ, Էվերեստը մինչև հիմա չի դադարում գրավել լեռնագնացներին: Ինչևէ, բազմաթիվ հետաքրքիր շատ փաստեր կան, որոնց մասին շատերը չգիտեին:

 1  Լեռնային սարդեր

01

Նույնիսկ շատ բարձր վայրերում, որտեղ շնչելու օդ գրեթե չկա, դուք չեք կարող թաքնվել սարդերից: Էվերեստի վրա կարելի է հանդիպել Հիմալայան ցատկող սարդերի, որոնք տեսականորեն այստեղ միակ կենդանի արարածներն են, և որոնք սնվում են բոլոր այն հնարավոր միջատներով, որոնք քամիները քշում են այստեղ: Լեռնագնացներն այս սարդերին տեսել են 6700մ բարձրության վրա: 1924թ.-ին բրիտանական` Էվերեստի հետազոտական արշավի խումբը լեռան վրա նաև նախկինում անհայտ տեսակի ծղրիդներ էր գտել, որոնց նմուշներն այժմ կարելի է գտնել Բրիտանական բնության պատմության թանգարանում:

 2  450 միլիոն տարվա պատմություն

04

Չնայած Հիմալայան լեռները ձևավորվել են 60 միլիոն տարի առաջ, Էվերեստի պատմությունը իրականում շատ ավելի հին է: Լեռան գագաթին հայտնաբերված կրաքարի ու ավազաքարի ժայռակտորը մի ժամանակ` 450 միլիոն տարի առաջ, ծովի մակարդակից ցածր տիղմային նստվածքի մաս է կազել:
Ժամանակի ընթացքում օվկիանոսի հատակի ժայռերը միմյանց սեղմելով ու ճնշելով՝ տարեկան 11 սմ բարձրությամբ վեր են խոյացել, որն ի վերջո, հասել է այսօրվա բարձրությանը: Էվերեստի վերին շերտում կարելի է ծովային կենդանիների բրածոներ, խեցիներ գտնել, որոնք մի ժամանակ օվկիանոսի մեջ են եղել:
Հետազոտող Նոյել Օդելը 1924թ.-ին Էվերետի ժայռերի արանքում առաջին անգամ է հայտնաբերել ծովային բրածոներ՝ ապացուցելով այն փաստը, որ լեռը մի ժամանակ ծովի մակարդակից ցածր է եղել: Առաջին ժայռակտորը Էվերեստից ուսումնասիրության համար իջեցվել է 1956թ.-ին՝ շվեյցարացի լեռնագնացների կողմից, իսկ երկրորդ անգամ՝ ամերիկացի լեռնագնացների թիմի կողմից՝ 1963թ.-ին:

 3  Այն շարունակում է բարձրանալ


1994թ.-ին հետազոտության խումբը հայտնաբերել է, որ Էվերեստը շարունակում է տարեկան 4 միլիմետրով աճել: Հնդկական ենթացամաքը ի սկզբանե առանձին հողակտոր է եղել, որը միացել է Ասիայի, որտեղ էլ կազմավորվել են Հիմալայերը: Մայրցամաքային շերտերը մինչ հիմա շարժվում են, ու լեռներն էլ ավելի բարձր են հրում: 

1999թ.-ին Ամերիկյան հետազոտական արշավը լեռան գագաթի տակ արբանյակային սարք է տեղադրել՝ դրա աճը ուսումնասիրելու և գրանցելու համար:
Նրանց առավել ճշգրիտ ուսումնասիրությամբ՝ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ ցույց են տվել, որ լեռան բարձրությունը 8850մ է կազմում: 

 4  Մի քանի անուն


Էվերեստը լեռան միակ անունը չէ: Տիբեթի բնիկներն այն Ջոմոլունգմա են անվանում, ինչը թարգմանաբար նշանակում է «լեռների մայր աստվածուհի»: Իսկ Նեպալում դրան Սագարմաթա են անվանում (թգ. Ճակատ երկնքում): Լեռն Էվերեստ անվանվել է միայն, երբ բրիտանացի հետազոտող-գիտնական Էնդրյու Ուան չկարողացավ իմանալ, թե որն է լեռան ընդունված անունը տեղացիների մոտ: 

Այն բանից հետո, երբ նա շրջապատող տարածքները ուսումնասիրեց քարտեզներով, նա լեռը անվանեց բրիտանական լեռնագնաց արշավականների թիմի առաջնորդ գեներալ Ջորջ Էվերեստի անունով, ում առաջնորդած խումբը առաջին անգամ հետազոտում էր Հիմալայները: Չնայած էվերեստը չէր ցանկանում այդ պատվին արժանանալ, այնուամենայնիվ, 1865թ.-ին Բրիտանիան լեռը պաշտոնապես անվանեց Էվերեստ: