Պետությունները իրենց հարաբերություններում միայն շահով են առաջնորդվում


16:29 , 8 մայիս, 2014

Պետությունները իրենց հարաբերություններում միայն շահով են առաջնորդվում: Այլ դրդապատճառներ չփնտրեք նրանց հարաբերություններում: Այդ շահը տարբեր ժամանակներում նրանք մատուցում են տարբեր փաթեթավորումներով: Երբեմն այն այս կամ այն կրոնական ուղղությունն է, երբեմն կոմունիզմը, երբեմն էլ դեմոկրատիան: 
Կուտը տալիս են, մի քիչ էլ փող են գցում ու սպասում են, թե տվյալ երկրից ովքեր են կտցելու այդ կուտը, ու ովքեր են վազելու կոպեկները չանթելու համար: Ահա այդ թափթփուկներից էլ ձևավորում են հինգերորդ շարասյունը և դեմ անում տվյալ երկրի ժողովրդին: Դրանք էլ չոքացնում են ժողովրդին ու դարձնում կուտը տվող երկրի ստրուկն ու պարտատերը: