Մայքլ Ջեքսոնի հայտնի հնարքի՝ թեքվելու գաղտնիքը (Photo)


21:45 , 8 մայիս, 2014

Իսկ Դուք գիտե՞ք, թե նա ինչպես էր դա անում: Շատերը հավանաբար գիտեն, իսկ շատները նույնիսկ չեն մտածել այդ մասին:

Պարզվում է, որ Մայքլն ինքն է հորինել, նույնիսկ արտոնագրել հատուկ կոշիկները: Արտաքինից հասարակ կոշիկներ են, փոքր-ինչ բարձր կրունկով: Հենց նրանցում էլ թաքնված է գաղտնիքը: Այնտեղ հատուկ ամրակով եռանկյունի ճեղքվածք կա: Հստակ ժամանակ, հստակ պահին բեմի հատակից դուրս էին գալիս ձողերը, որոնք մտնում էին կրունկի մեջ: Նրանց օգնությամբ կոշիկները կարծես ֆիքսվում էին նույն վայրում և հնարավորություն էին տալիս երգչին թեքվել մինչև հատակը:

Արտոնագիր.

4

1