15:35 , 8 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Ամերիկացի երաժշտական պրոդյուսեր և իրավաբան Քրիս Սեվյեն ներկայումս փորձում է ապացուցել իր իրավունքը՝ ամուսնանալ Apple-ի Macbook համակարգչի հետ:
Ինչպես հայտնում է The Gawker պարբերականը, տղամարդը փորձում է Ֆլորիդա նահանգում դատական եղանակով ճանաչել սեքսուալ փոքրամասնությունների իրավունքը, որի ներկայացուցիչ է ինքը: Վերջինս կանանցից ու տղամարդկանցից առավել գերադասում է անշունչ առարկաները:
«Ես ունեմ իրավունք՝ ամուսնանալու իմ նախընտրած սեքսուալ օբյեկտի հետ»,- պնդում է նա:
Ֆլորիդայի դատարանը հրաժարվել է քննել նրա հայցը, սակայն Սեվյեն մտադիր չէ կանգ առնել: Նա փաստաբանական գործունեությունից հեռացվել էր 2011-ին Թեննեսի նահանգում՝ «հոգեկան լուրջ խանգարման պատճառով»: