Քննական թեստերը վաճառվո՞ւմ են


15:15 , 8 մայիս, 2014

Քննական թեստերը վաճառվո՞ւմ ենArmnewstv.am-ը գրում է.

Մի քանի տարվա ընթացում հավաստագրի քննությունները չհանձնելու հետևանքով մոտ 200 դպրոցի տնօրեններ են փոխվել: Այսօր քննությունների նոր փուլ է, տնօրենի պաշտոնի հավակնորդները մասնակցում են գրավոր և բանավոր քննությանը: ԿԳ նախարարին հարցեր ու բողոքներ մասնակիցները չունեն: Մինչ ընթանում է այս քննությունը, նախարարն ամփոփում է նախորդների արդյունքները: 

Քննությունների են պատրաստվում նաև ավագ դպրոցի աշակերտները: Կրթության նախարարը 9-րդ դասարանում է, քիմիայի դաս է, ուսուցչուհին դժգոհում է, գիրքը երեխաների համար բարդ է: 12-րդ դասարանում խոսակցութան թեման շտեմարաններն են: Նախարարի ներկայությամբ մինչև վերջ անկեղծ չեղան, հետո են խոստովանում` շտեմարանում վրիպակներ կան, հարցերին պատասխանելու համար հաճախ նեղ մասնագիտական գիտելիքներ են պետք:

Նախարարի խոսքով` պետք է վերանայվի դպրոցական ամբողջ ծրագիրը: Կավելացվեն թեստերի քանակը: Համաձայն չէ, որ քննական թեստերը նախապես վաճառվում են, հաստատված դեպք չկա, քրեական գործ կհարուցվեր: Նման բան գուցե հնարավոր է 9-րդ դասարանի քննական թեստերի դեպքում, քանի որ դրանք անուշադրության են մատնված:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ