ՕԵԿ-ը կուտակայինի հարցով օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ


14:18 , 8 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կուտակային կենսաթոշակայինի» մասին օրենքում փոփոխությունների և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով, ըստ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի՝ 40 հոդվածներում փոփոխություններ են առաջարկել։

«Կարևորը, որ կուտակայինը մեր առաջարկից հետո պետք է լինի բացառապես կամավոր եղանակով,- ասաց նա և շարունակեց,- օրենքի ընդունումից հետո այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան կամավոր եղանակով շարունակել իրենց մասնակցությունը համակարգին, այդ ժամանակ դիմում կգրեն և կշարունակեն։ Իսկ եթե չունեն, պետք է հենց օրենքի ընդունման պահից դադարեցվեն և քաղաքացիներին հետ վերադարձվեն գումարները»։

Հարցին, թե ինչով է տարբերվելու իրենց օրենքի նախագիծը քառյակի առաջարկներից, Հովհաննես Մարգարյանը նշեց, որ նախ՝ իրենցը օրենքի նախագիծ է, իսկ իրենց գործընկերներինը՝ վեց կետից բաղկացած առաջարկ։ Միաժամանակ նա ընդունեց, որ բովանդակությամբ կա նմանություն. պարտադիր բաղադրիչի բացառումն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ